| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում ուսումնասիրել` ինչ է կատարվում ՀՊՃՀ-ում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը նշեց, որ իր` աշխատանքից հեռացումից հետո բուհի անվտանգության աշխատակիցներն իրեն այլեւս ներս չեն թողնում:
«Օրերս գնացի բուհի մոտ, հանդիպեցի իմ խմբի աշխատակիցների հետ: Իրավիճակը բուհում նույնն է, ոչինչ չի փոխվել: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը սպասում են նախարարի այցին»,- ասաց Խոեցյանը:
Հիշեցնենք, որ Խոեցյանի փոխարեն նշանակվել է նրա տեղակալը` Վահե Կիրակոսյանը: Խոեցյանը տեղեկացրեց նաև, որ Կիրակոսյանը հավաստիացնում է, թե աշխատակազմի նորանշանակ ղեկավարը` Սամսոն Զատիկյանը, ի տարբերություն նախկինի, կարծես հիմա այնքան էլ չի շփվում իրենց բաժնի հետ:
«Վահեն ասում է, որ շատ եզակի դեպքերում են տեսնվում Զատիկյանի հետ, այնպիսի տպավորություն է` կարծես խուսափի իր հետ հանդիպել: Կարծում եմ` ուղղակի հող են նախապատրաստում Վահեին էլ աշխատանքից հանելու համար»,- ասաց Խոեցյանը:
Ի դեպ, Խոեցյանն առաջիկայում պատրաստվում է դիմել դատարան` իրեն աշխատանքից անհիմն ազատելու հետ կապված բողոքով: Նա նշեց, որ հայցադիմումը փաստաբանի մոտ է, ինչ-ինչ շտկումներ պետք է արվեն, և մինչև շաբաթվա վերջը կդիմեն դատարան: