|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքի հարց քաղխորհրդի նիստում չի քննարկվել, ասաց. «Այսօր քննարկվել են կազմակերպական բնույթի հարցեր և կայացվել են այլ շրջանակների որոշումներ: Հանրահավաքների հարցն այս պահին քաղխորհրդի շրջանակներում քննարկելու հարց չի, հանրահավաքների հարցը պետք է քննարկվի եռյակի նիստում, իսկ քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է համաժողովրդական շարժման շտաբներ ձևավորելու հարցը»:
Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ մարզերում ստեղծվող շտաբները գործելու են եռյակի անունից:
Ոչ իշխանականների հաջորդ հանրահավաքների անցկացման հետ կապված անորոշությունը ձգվում է: