| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանությունը պարալիզացված է, քիչ առաջ տեսա, որ այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, անհայտ մարդ է ավելացվել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը: «Դրանով են զբաղված, պատկերացրեք, թե ուրիշի հասցեներում ինչեր են կատարվում»,- հավելեց նա:
Անդրադառնալով իր և ընտանիքի անդամների մասին մամուլի հրապարակումներին` Դավիթ Շահնազարյանը նշեց, որ դրանք ստոր ստեր են: «Նիկոլ Փաշինյանի հրահանգով շատ ստոր ստեր տարածվեցին իմ և ընտանիքիս անդամների մասին, որոնցից մի մասը հերքել եմ և ասել՝ բոլորն եմ հերքում: Հրապարակումներից մեկում նշված էր, թե իմ դուստրը Փաշինյանի և նրա կնոջ հետ հարաբերություններ ունի: Առաջինը՝ եթե ունի, ի՞նչ կապ ունի դա քաղաքականության հետ: Երկրորդ՝ այդ լուսանկարները, որոնք հրապարակվել էին, 2008-2009 թվականների հանրահավաքների ժամանակ արված լուսանկարներ են»,- պարզաբանեց նա: