կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 15:21
Քաղաքական

ԲՀԿ-ն հիմա հանրահավաքների իմաստ չի տեսնում

ԲՀԿ-ն հիմա հանրահավաքների իմաստ չի տեսնում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսելով եռյակի կողմից շտաբների ձևավորման ընթացքի մասին, նշել է, որ մարզերում, դրան զուգահեռ, ընթանում են աշխատանքներ բնակչության հետ, մասնավորապես` անցկացվում են հարցումներ ու հանդիպումներ: Հարցումները սոցիոլոգիական բնույթ են կրում` «Ի՞նչ ակնկալիքներ ունեք եռյակից, ի՞նչ պահանջներ պետք է բավարարի իշխանությունը, ի՞նչ վերաբերմունք ունեք իշխանությունների նկատմամբ և այլն»:



Հարցին, թե քանի՞ շտաբ է բացվելու, ԲՀԿ-ական պատգամավոր պատասխանեց. «Որքան շատ, այնքան լավ»:

 

Հարցին, թե ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Հանրահավաք կանենք, երբ պատրաստ լինենք դրան, ոչ ոք չի կարող ասել, թե երբ կլինի: Ավարտենք շտաբի աշխատանքները, հետո: Մենք այդ շտաբների հետ մեծ հույսեր ենք կապում: Բայց հանրահավաք անել զուտ նրա համար, որ տևական ժամանակ է անցել նախորդից, դա ճիշտ չէ: Կանենք հերթական հանրահավաքն այն ժամանակ, երբ շտաբները կբերեն ամբողջ երկրով մեկ տրամադրությունների պատկերը: Առանց այլ վայրերում քաղաքական կյանքի ակտիվացման, մենք գտնում ենք` հանրահավաքները դեռ իմաստ չունեն»:

 


Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ շտաբների ձևավորմամբ ԲՀԿ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների, Ստեփան Մարգարյանը հակադարձեց. «Մենք ուզում ենք հաղթել»: