Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեյրութի հայ համայնքը 30 000-ի սահմաններում է, այնտեղ գործում են տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ռեսուրս չեն ներդրել ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառման կազմակերպման վրա: Այն նախաձեռնել էր ՀՅԴ Լիբանանի Հանրային կապերի մարմինը: ՀՀ-ից միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ժողովրդական փառատոնին սեպտեմբերի 29-ին մասնակցել է 8 000 լիբանանահայ:
Կալիֆոռնիայում հայերի թիվը 1 միլիոնի սահմաններում է, այնտեղ գործում են տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ: ՀՀ իշխանությունները բոլոր ռեսուրսները ներդրել են Լոս Անջելեսում հանրահավաքի կազմակերպման վրա: ՀՀ-ից միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լոս Անջելեսում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է 10 000 մարդ:
Փաստորեն, 30 000 հայությունից ՀՅԴ-ի հավաքին մասնակցեց 8 000-ը (մոտ 27 %), մինչդեռ 1 մլն-ից՝ Փաշինյանի հավաքին՝ 10 000-ը (1%):