|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող` առանց ձեռքերի և մեկ ոտնաթաթի նորածնի առողջական վիճակը նորմալ է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ իր զարմանքն արտահայտելով, թե ինչով է պայմանավորված նման հետաքրքրությունն այդ երեխայով:
Նրա խոսքով` այդպիսի երեխաներ տարվա ընթացքում ծնվում են, սակայն նման հետաքրքրություն չի դրսևորվում նրանց նկատմամբ:
ԲԿ-ի տնօրենը նշել է, որ ծնողները հրաժարվել են բալիկից, իսկ համապատասխան իրավական փաստաթղթերի ձևակերպումից հետո նա կտեղափոխվի մանկատուն:
Հիշեցնենք, որ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի փոքրիկը լույս աշխարհ է եկել «Մալաթիա» բժշկական կենտրոնում՝ կեսարյան հատումով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: