|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մոր և քրոջ հետ այցելել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն-գիշերօթիկ դպրոց:
Մխիթարյանի նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի աջակցությամբ` նախորդ տարի վերանորոգվել էր կրթօջախի մարզադահլիճը, սակայն ֆուտբոլիստը չէր կարողացել ներկա գտնվել բացման արարողությանը:
«Աջակցել ենք վերանորոգել մանկատունը, քանի որ այն ուներ դրա կարիքը: Այս ծրագիրը լինելու է շարունակական: Հույս ունեմ, որ հետագայում նման ծրագրեր կիրականացնենք նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի աջակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մխիթարյանը:
Ֆուտբոլիստը շախմատ և թենիս է խաղացել երեխաների հետ:

