Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալերգիաները շատանում են գարնանից մինչեւ ուշ աշուն ընկած ժամանակահատվածում եւ անհրաժեշտ է հենց այս ընթացքում զգուշանալ եւ ուշադիր լինել հատկապես երեխաների հանդեպ: Այս մասին այսօր եւս մեկ անգամ այս մասին հիշեցրեց Արաբկիրի բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ–ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։
«Գարնանից սկսած օրը 10-ից մինչեւ 25 ալերգիայով հիվանդ երեխա ենք ընդունում:Իսկ նրանց ալերգիայից զերծ պահելու համար պետք է հետեւել,որ մինչեւ 6 ամսեկանը բացառապես մոր կաթով սնվեն»,- խորհուրդ տվեց նա` հիշեցնելվ, որ ավելի հաճախ հանդիպում են դիաթեզով հիվանդները եւ այս դեպքում պետք է ճիշտ խնամել երեխայի մարմինը: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ խաղալիքների հանդեպ եւ դրանք գնելիս ուշադրություն պետք է դարձվի սերտիֆիկատի առկայությանը:
«Ամռանը ռիսկի խմբում հատկապես գտնվում են ծաղկի փոշուց,մոլախոտերից ալերգիա ունեցողները:Այս դեպքում սխալ է տանը բուժումներ ստանալ առանց բժշկի հետ խորհրդակցելու, քանի որ դա հետագայում կարող է ներքին օրգաններում խնդիրներ առաջացնել»,-ասաց ալերգոլոգ–իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանը:
Բանախոսները նշեցին, որ կան մարդիկ,որոնց մոտ միջատների,մեղուների խայթոցից ալերգիա է առաջանում նրանք իրենց մոտ մշտապես պետք է ունենան կանխարգելող դեղեր:Խայթոցից կարող է միանգամից առաջանալ սրտանոթային համակարգի կտրուկ խանգարում հնարավոր է, որ մարդը չդիմանա դրան: «Կծած տեղը երբեք պետք չէ տրորել, պետք է ճնշող կապ դրվի եւ սառույց»,- խորհուրդ տվեց Ն. Պանդիկյանը:
Ըստ եվրոպական ալերգոլոգների աշխարհում ալերգիայից տառապում է ամեն 3-րդ երեխան: Հենց նույն ալերգոլոգներն էլ կարծիք են հայտնել,որ ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը շարունակում է աճել եւ 2015-ին ամեն 2-րդ երեխան կարող է ալերգիայի հետ կապված խնդիրներ ունենալ: Այդ է պատճառը, որ այս խնդիրների ուսումնասիրությունների համար մեծ գումարներ են ծախսվում: