|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանում` Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում, երեկ փոքրիկ աղջկա են գտել, հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: Փոքրիկին թողել են սայլակով` եկեղեցու մուտքի մոտ: Ենթադրաբար աղջիկը 10 ամսական է, հագին եղել է վարդագույն կոմբինեզոն:
Սայլակը տեսնողներին թվացել է, որ նրա ծնողները եկեղեցու ներսում են, սակայն մի քանի ժամ փոքրիկի հետեւից ոչ ոք չի եկել:
Ներկայումս երեխան մանկատանն է: