կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 14:06
Հասարակություն

Ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հայ երեխայից անասուններ են տարել

Ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հայ երեխայից անասուններ են տարել

Քիչ առաջ  «Հրապարակը» ահազանգ է ստացել  Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: 

«Համայնքի բնակիչներից պատմեցին, որ  հակառակորդի զինվորները 13-ամյա հովվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, ինչը չհաջողվեց: Մանրամասներ պարզեցինք Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից: Վերջինս ասաց, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացավ ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները»,- հայտնում է լրատվամիջոցը: