Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Այսօր լրացել է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ ՀՔԾ-ի կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի իրադարձություններից 11 տարի անց։ 70-ամյա Պետրոսյանը 2008 թվականին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն էր, և մեղադրվում էր հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։