|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեիով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի:
Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի՝նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին, ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել»։