|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր կայացավ ԱԺ ընտրություններից հետո առաջին կառավարության նիստը, որը հագեցած էր թե' հանձնարարականներով, թե' կարևոր խնդիրների լուծման օրակարգով: Վարչապետը հայտարարեց, որ այսուհետ աշխատելու են արտակարգ ռեժիմով, և որ աշխատանքները կրկնակի ծանրաբեռնված են լինելու:
Օրակարգային հարցերի զեկույցից հետո, մինչ օրակարգային գաղտնի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշեց ստուգել ենթակաների տրամադրությոնը: Դիմելով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին` վարչապետը հարցրեց. «Պարո'ն Հարությունյան, ինչպիսի՞ն է Ձեր տրամադրությունը` նոր պլանների պարագայում»: «Շատ լավ»,- արձագանքեց Հարությունյանը: «էդ շատ լավ ա, բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն էս արտակարգ ռեժիմով աշխատելու իրավիճակներում»,- արձագանքեց վարչապետը: