Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը փորձում է Աշտարակում գազալցակայան կառուցել, սակայն վերջինիս դեռ չի հաջողվում ստանալ քաղաքի ավագանու համաձայնությունը: Իսկ Աշտարակի ավագանին ընդդիմանում է, ու հատկապես մայիսի 30-ի նիստը փոթորկալից մթնոլորտում է անցել, երբ քաղաքապետ Արմեն Անտոնյանը առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար:
Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդը իրականանա, քանի որ անվտանգության ոչ մի կանոն պահպանված չէ, բացի այդ, այդ հողատարածքը պատկանում է սպորտդպրոցին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ այդ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, Ա. Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են ազդել ավագանու անդամների վրա, որոշ դեպքերում էլ՝ սպառնալ»։