|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։
Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետեւանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ փոխնախարարներին նշանակում եւ ազատում է կառավարության ղեկավարը։ Ըստ ամենայնի, Նազարյանի ազատման հրամանը կլինի շաբաթներ անց, քանի որ, մեր տեղեկություններով, մինչեւ ազատման դիմում գրելը նա ամենամյա արձակուրդի դիմում է ներկայացրել՝ մինչեւ փետրվարի կեսերը, ապա երկրորդ՝ ազատման դիմումն է հասցեագրել նախարարին։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։