Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում պատրաստվում են մինչև 350 եվրո գումար վճարել կանանց` հղիության ընթացքում չծխելու դիմաց:
Ըստ Demokrathaber-ի`սույն ծրագիրը կիրագործվի ծխող հղի կանանց վերաբերյալ գիտափորձից հետո, որը կանցկացվի Եվրոպայում, հատկապես` Ֆրանսիայում, ուր ծխող հղի կանանց ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
BBC-ի հաղորդմամբ` սկզբնական շրջանում հղիներին կվճարվի 30-ական եվրո, գումարը գնալով կաճի` հասնելով 350-ի` ծխախոտի օգտագործումը լիովին դադարեցնելու դեպքում: Փորձի նպատակն պարզել` գումարի դիմաց հղիները կկարողանա՞ն հրաժարվել ծխախոտից, թե՞ ոչ: Գիտափորձին կարող են մասնակցել 18 տարին բոլորած և ամենաքիչը 4 ամսական հղիները, ովքեր օրական ավելի քան 5 ծխախոտ են ծխում:
Ըստ նախորդ տարվա տվյալների` Ֆրանսիայում յուրաքանչյուր հինգ կանանցից մեկը հղիության ընթացքում չի հրաժարվել ծխախոտից:
Հիշեցում` հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը մեծացնում է վիժելու հավանականությունը: