|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 3-ին` ժամը 02.28-ին, ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 25SS787 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: