|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարhի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «LEXUS RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.) հարվածել է ճանապարն անցնող կովին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: