|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոյեմբերի 6-ին` ժամը 11.12-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածում (2-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 230-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 DL 846 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել երթևեկելի հատված: