կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 15:55
Քաղաքական

Հանդիպել են Ջոն Հեֆֆերն ու Հովիկ Աբրահամյանը

Հանդիպել են Ջոն Հեֆֆերն ու Հովիկ Աբրահամյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

 

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: 

 

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը: Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից և իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ: 

 

Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մի շարք առանցքային ոլորտներում նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել: Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի և ողջունել այդ նպատակով տարվող քաղաքականությունը:

 

Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում: