կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 18:49
Քաղաքական

Միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր. Ջոն Հեֆֆերն

Միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր. Ջոն Հեֆֆերն

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին` Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր իր կարծիքն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

 

-Պարոն դեսպան, Տիգրան Սարգսյանի նշանակման վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն: Որոշ մարդկանց պնդմամբ վերջինս երբեք էլ չի թաքցրել իր արևմտամետությունը, իսկ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ արված նրա քաղաքական հայտարարության համար Ռուսաստանը նրան այդպես էլ չներեց: Տիգրան Սարգսյանի նշանակումն ըստ Ձեզ կապ ունի՞ նրա քաղաքական դիրքորոշման հետ:

-Մենք ողջունում ենք նախկին վարչապետի նշանակումը Միացյալ Նահանգներում` որպես դեսպան: Դա ցույց է տալիս, թե ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համար որքան են կարևորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում սերտորեն համագործակցել ենք նրա հետ: Մեր և միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր: Ուրախ ենք տեսնել նրան Վաշինգտոնում և այդ առումով որևէ վերապահում չունեմ:

 

-Սակայն հակառակ բևեռից հնչում են նաև կարծիքներ, որ պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ գրեթե միշտ տարատեսակ աղմուկներ են բարձրացել և այդ տեսանկյունից նրա նշանակումն այդքան էլ տեղին չէ: Ըստ Ձեզ սա փոխկապակցվա՞ծ է:

-Այդ հարցերը ներքին խնդիրներ են, որոնք պիտի Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից հստակցվեն և որոշվեն: Մեզ համար Տիգրան Սարգսյանը եղել է որպես գործընկեր և նրան շարունակում ենք դիտարկել որպես այդպիսին:

 

Մանրամասներն՝ այստեղ: