կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 16:36
Քաղաքական

ԼՂ-ի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին. Հեֆֆերն

ԼՂ-ի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին. Հեֆֆերն

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հարցազրույց է տվել asekose.am կայքին: Առանձնացրել ենք Հեֆֆերնի հայտարարությունը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարության վերաբերյալ, որը Հայաստանում բավական մեծ աղմուկ բարձրացրեց:

 

Ըստ Հեֆֆերնի` Ուորլիքի ելույթը երկու նպատակ է ունեցել:

 

«Առաջինը` հանրային բանավեճի ձևավորում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար մատնանշված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են, բայց Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր:

 

Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է:

 

Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև:

 

Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»,- ասել է Հեֆֆերնը: