|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է գլխավոր դատախազության` 2014-ի տարեկան հաշվետվությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորեց այն հանգամանքը, որ հաշվետվությունը ներկայացվում է Ազգային ժողովում: Նա նշեց, որ երբ ստանձնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, խոստացել էր գործել երեք առաջնահերթությունների շրջանակում, այն է՝ դատական համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալ գործունեության վերացում, դատախազների քաղաքական չեզոքության պահպանում և անպատժելիության մթնոլորտի վերացում:
«Ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է, քանի որ դրա արդյունքում խեղվում են մարդկային ճակատագրեր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չի եղել ու չի կարող լինել այնպիսի դեպք, որ որևէ դատախազ դրսևորի կոռուպցիոն վարքագիծ, մնա անպատիժ ու շարունակի պաշտոնավարել համակարգում»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ դրա մասին հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ: