կարևոր
1966 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-17 09:13
Քաղաքական

Զարմանալի է՝ ոնց են երիտասարդներն անգամ այս պայմաններում պաշարված Արցախի տարբեր վայրերում հարյուրավոր պատանիների համար ճամբարներ կազմակերպում ու ամրապնդում նրանց ոգին․ Վարդանյան

Զարմանալի է՝ ոնց են երիտասարդներն անգամ այս պայմաններում պաշարված Արցախի տարբեր վայրերում հարյուրավոր պատանիների համար ճամբարներ կազմակերպում ու ամրապնդում նրանց ոգին․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Քիչ առաջ Ասպրամ Կրպեյանի հետ տեսազանգով միացել էինք Արցախի Գանձասարում ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն կազմակերպած ճամբարի մասնակիցներին։

Զարմանալի է՝ ոնց են երիտասարդներն անգամ այս պայմաններում պաշարված Արցախի տարբեր վայրերում հարյուրավոր պատանիների համար ճամբարներ կազմակերպում ու ամրապնդում նրանց ոգին։

Մենք միայն ողջունել ենք երիտասարդներին, շնորհակալություն հայտնել իրենց պայքարի համար, հավաստիացրել, որ իրենց հետևում աշխարհասփյուռ հայերի մեծ բանակ կա և փոխանցել, որ իրենք են մեր օրերի հերոսները»։