կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-05 15:57
Հասարակություն

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը.

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը.

Օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Խ., 1972 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից: