|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ըստ shamshyan.com-ի` այսօր` հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
«Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury մակնիշի 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգՆություն է ցուցաբերել հետիոտնին` ում, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն էին ցուցաբերում ԱԺ պատգամավոր Ա. Գևորգյանի տան անդամներն ու «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին որ վրաերթի ենթարկված երիտասարդ տղան փողոցն անցնում էր անուշադիր, ականջակալներով»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: