|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 15-ին, ժամը 23.44-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տ. Պետրոսյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, թիկունքի կտրած-ծակած վերքով, բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Ա.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. Արտաշես Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: