|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում 28-ամյա Օնիսիմ Բիվոլարոն Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող՝ Հայաստանում Ռումինիայի դեսպանատան վարչական շենքի դիմաց կայանել է իրեն պատկանող «Օպել-Աստրա» մակնիշի B 170 LAR համարանիշով ավտոմեքենան: Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի դեսպանատանը` որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո նրա ավտոմեքենան բախվել է նշված փողոցում կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: