Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 13-ին Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասում 64-ամյա տղամարդու մահվան դեպքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել , որ 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել: Թիվ 18 շենքի բակում հայտնաբերվել էր նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1951-ին ծնված Աշոտ Խանզադյանի դին: Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդն ինքնասպան էր եղել:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ տղամարդն աշխատում էր ավտոլվացման կետում: Շրջանատվող տեղեկություների համաձայն՝ նա ապրում էր որդու և հարսի հետ, ովքեր աղանդավորներ են: Խոսակցություններ կան, որ տանը տղամարդուն վատ են վերաբերվել: Նշենք, որ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Եվ ահա yerkir.am-ին հայտնի է դարձել, որ, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերել, ինչը վկայում է, որ հնարավոր է կատարվածը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է: