Ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում այլևս չեն լինի ԲՀԿ-ականներ Ռուբեն Սինոյանը և ԵՖԿՀ ռեկտոր Վահրամ Առաքելյանը:
"Չեն առաջադրվել, դրա համար էլ չեն ընտրվել",-ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչու այս տարի գործադիր կոմիտեում չկան նշված մարդիկ, ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Գործադիր մարմնում առաջադրված 17 անդամների անուններն անձամբ ինքը Հայրապետյանը հրապարակեց, միաձայն որոշվեց հաստատել այդ կազմը:Ի դեպ կազմը նախկինում 21 անդամ է ունեցել:
Սիրով եմ ներկայացնում այս մարդկանց, քանի որ մենք միասին երկար և պատասխանատու ճանպարհ ունենք անցնելու,- նշեց Հայրապետյանը: Հարցի հետ կապված ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի ռեկտոր Վահրամ Առաքելյանից մեկնաբանություն չկարողացանք ստանալ, քանի որ նա համաժողովին չէր եկել:
Գործադիր կոմիտեի անդամ են ընտրվել հետևյալ անձինք` Սուքիաս Ավետիսյան, Թովմաս Գրիգորյան, Վիկտոր Դալլաքյան, Դերենիկ Դումանյան, Սարգիս Իսրայելյան, Ռուբեն Հայրապետյան, Լևոն Հասրաթյան, Կարեն Հարությունյան, Կառլոս Ղազարյան, Էդուարդ Ղազարյան, Աշոտ Մանուկյան, Էդիկ Մարգարյան, Տարոն Մարգարյան, Արմեն Մինասյան, Արտակ Մնացականյան, Արման Սահակյան և Հովհաննես Վարյան: