|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանը գոհ է երեկվա հանրահավաքից: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ժողովուրդն անհամբեր, հույսով ու հավատով սպասել էր այդ օրվան:
Հարցին` արդյո՞ք Ծառուկյանի` հանրահավաքին ելույթ չունենալը չհիասթափեցրեց ժողովրդին, Գասպարյանը պատասխանեց. «Դե, գիտեք ինչ, միանգամից ամեն ինչ չի լուծվում , դրա համար պետք է գործընթաց, ու այդ գործընթացն ընթանում է արդեն, հունի մեջ է ընկել, մյուս հանրահավաքին Ծառուկյանն իր վերջնական խոսքը կասի»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է` նրա վերջնական խոսքը նախագահի թեկնածու առաջադրվելու մասին է, պատգամավորը պատասխանեց. «Միգուցե: Կասի, կլսեք»:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ ղեկավարն ասաց, որ հատուկ ելույթ չի ունենալու, լսելու է մյուսներին, իսկ իր ելույթը կլինի հաջորդ հանրահավաքում: