|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
UFC-ի մեկնաբան Ջոն Անիքը կարծում է, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը։ Այս մասին գրում է Արմսպորտը։
Տոպուրիան ներկայումս UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնն է։ Նա տիտղոսը նվաճել է UFC 317 մրցաշարում՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
«Արդարության տեսանկյունից՝ հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը։ Թեկնածուների հերթականությունը հետևյալն է՝ Ծառուկյան, ապա Գեյջի, և հետո Փիմբլեթ», — Անիքի խոսքերը մեջբերում է The Schmo-ն։
Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։ Սպասվում է, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի նորզելանդացի Դեն Հուքերը։