կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 10:20
Տնտեսական

ԲԱՄՕ-ն պարտքեր ունի. ՛՛Ժողովուրդ՛՛

ԲԱՄՕ-ն պարտքեր ունի. ՛՛Ժողովուրդ՛՛

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «ԲԱՄՕ» ընկերությունը՝ ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ. պետությանը պարտք է մնացել 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն: 2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին: Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը: Սակայն 2011թ.-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: 


Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ գիշերը, դանակահարության հետևանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները ՌԴ իրավապահները դեռ չեն բացահայտել:

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: