Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է.
«Երկու օր է` չի գործում Երևան-Նոյեմբերյան երթուղին: Արդյունքում, Տավուշի մարզի բնակչությունը զրկվել է մայրաքաղաքի հետ կապից»,-այս մասին ասել է «Չորրորդ իշխանության» խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով նաև տեղեկացրել է, որ արդյունքում տաքսու վարորդները բարձրացրել են ուղևորափոխադրման սակագինը` մեկ ուղևորի համար 3 հազար դրամի փոխարեն պահանջելով 5 հազար դրամ:
Թերթի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, անդրադառնալով խնդրին, տեղեկացրել է, թե դեռ օգոստոսին իրենք այդ երթուղու համար մրցույթ են անցկացրել դիմել է մեկ ընկերություն, որն էլ պարտվել է: Հաջորդ մրցույթը նախարարությունը պատրաստվում է անցկացնել նոյեմբերին: Թե մինչ այդ ինչպես է լուծվելու խնդիրը, նախարարությունից դժվարացել են ասել»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: