|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող "Setra" մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են:
ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան: