Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր էլեկտրագնացքների արտադրության և կարգաբերման աշխատանքներն ավարտական փուլում են։ ԷՊ2Դ էլեկտրագնացքներն արտադրվում են ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության մաս կազմող Դեմիխովոյի մեքենաշինական գործարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև 2021 թ․ մարտ ամսին կնքված մատակարարման պայմանագրի համաձայն։
Հուլիսի 20-ին նախատեսված է գործարանում էլեկտրագնացքների ընդունումը, օգոստոսի սկզբին դրանք կժամանեն Երևան և կհանձնվեն շահագործման։ Ներկայում ՀԿԵ ներհանրապետական ուղևորափոխադրումների համար արդեն իսկ շահագործվում է ԷՊ2Դ մոդելի երկու երկվագոնանոց գնացք։ 2022 թ․ նախատեսված է ձեռք բերել այդ մոդելի ևս մեկ էլեկտրագնացք։
ԷՊ2Դ էլեկտրագնացքների երկվագոնանոց շարժակազմը հագեցած է անվտանգության պասիվ համակարգերով, միկրոկլիմայի ապահովման և օդի ախտահանման հատուկ համակարգով, էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով: Ուղևորասրահները կահավորված են մաշադիմացկուն նյութերից պատրաստված երկտեղանոց և վեցտեղանոց բազմոցներով, հեծանիվների համար նախատեսված ամրակապերով, վագոնահարթակները կահավորված են բռնաձողերով։
ԷՊ2Դ էլեկտրագնացքների շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների տարածքում:
ՀՀ կառավարության ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցության և ՀԿԵ-ի ու «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում հունիս ամսին Հայաստան է մատակարարվել 27 ուղևորատար վագոն, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Վագոններում գործում են վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ, հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, ինչպես նաև զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով: