|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միկրոավտոբուսային համար 49 երթուղին ժամանակավորապես սպասարկելու է «Բասլենդ» ՍՊԸ-ն:
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը:
Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով:
Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ: Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- ըստ yerkir.am-ի՝ նշված է հաղորդագրության մեջ: