|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի անցյալից որոշ դրվագներ են հիշեցվում, մասնավորապես՝ երկրաշարժի տարիներին օգնություն եկած կաթի փոշին վաճառելու փորձի մասին:
Նշենք, որ Մարգարյանն արդեն տեսաուղերձով անդրադարձել է այդ տեսանյութին եւ հայտարարել, որ այդ ամենի ետեւում տեսնում է իր երբեմնի կուսակից Սամվել Բալասանյանի հետքը:
Այսօր արդեն նա հայտարարել է, որ տարածված տեսագրությունը օպերատիվ- հետախուզական է եղել, եւ որ ինքը ետամուտ է լինելու, որ ե\'ւ տեսանյութը մոնտաժողը պատասխանատվություն կրի, ե\'ւ այն տրամադրողը: «Ես գիտեմ, թե ով ում է վաճառել այդ տեսաերիզը` մեծ գումարով, հայտնի լրագրող է արել»,- հայտարարել է ՕԵԿ-ական պատգամավորը եւ նշել, որ ինքը դատապարտված չի եղել:
Ի դեպ, նա նաեւ ասել է, որ իրեն շանտաժի են ենթարկել եւ սպառնացել: