|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի` որտեղ աշխատի, ինչ աշխատի, որ կուսակցությունում աշխատի. լրագրողներին այսօր` կառավարության նիստից հետո, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու դուրս եկավ ՕԵԿ շարքերից:
«ՕԵԿ-ում մնալն ինձ համար նպատակահարմար չէր»,- նշեց Երիցյանը եւ հավելեց, որ դեռեւս չգիտի` որեւէ այլ կուսակցության կանդամակցի՞, թե՞ ոչ:
Լրագրողների հարցին` եթե Սերժ Սարգսյանն առաջարկի անդամակցել ՀՀԿ-ին, այդ առաջարկը կընդունի՞, նախարարը պատասխանեց. ««Եթե»-ով չխոսենք»: Ապա արագ հեռացավ: