|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանին: Զրույցի ընթացքում ֆրանսահայ նկարիչը նախարար Հ. Պողոսյանին հայտնել է իր ստեղծագործությունները Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահին նվիրելու ցանկության մասին:
«Ուզում եմ նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանում բնակվելու և ստեղծագործելու հնարավորություն ունենալ»,- ավելացրել է արվեստագետը:
Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը ծնվել է 1921-ին Սեբաստիա քաղաքում և յոթ տարեկանից բնակվում է Ֆրանսիայում: Ռ. Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։