Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանը Առնո Բաբաջանյանի մասին ֆիլմ է նկարահանել` «Ստեղծագործելու բանաձեւ» վերնագրով, որն առաջադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում Դավթյանը նշեց, որ ֆիլմում փորձել է զուգահեռ անցկացնել մի տաղանդավոր երիտասարդի եւ Բաբաջանյանի միջեւ: «Այսօր մենք շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, եւ ֆիլմի միջոցով ես ուզում եմ ցույց տալ, որ մեկը պետք է նրանց ճանապարհը հարթի»,- ասաց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Բաբաջանյանի մասին մի շարք ֆիլմեր կան նկարահանված, ավելին` նախորդ տարի էլ Էդուարդ Համբարձումյանի «Առնո» ֆիլմն էր մասնակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ուստի` ի՞նչ նոր բան է տալիս այս ֆիլմը, որը չկար նախորդ ֆիլմերում, ռեժիսորը պատասխանեց, որ իրենք ցանկանում էին ներկայացնել պահը, թե ինչպես է ստեղծագործում Բաբաջանյանը. «Մեր բախտը բերեց, եւ մենք գտանք կադրեր` Առնոն ստեղծագործելու պահին: Երբ Առնոյին հարցնում են, թե նա ինչ է զգում ստեղծագործելու պահին, պատասխանում է` չգիտեմ, ուղղակի լսում եմ: Մենք ունենք կադրեր Առնոյի «Հերոսական բալլադը» ստեղծագործության ստեղծման պատմությունից»:
Դավթյանը նշեց նաեւ, որ Բաբաջանյանի համն ու հոտը ստեղծագործելու պահի մեջ էր: Ըստ նրա` մենք այսօր մոռացել ենք Առնոյին, թեեւ նրա մասին շատ ֆիլմեր կան: