Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է ժամանել ֆրանսաբնակ հայազգի նշանավոր նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը: Արվեստագետ, ով Հայաստան-Սփյուռք մշակութային կամրջի նվիրյալն ու կերտողն է. տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:
Ժերանյանն իր 90-ամյա հոբելյանական տարում անհատական ցուցահանդեսով Հայաստանում է` մայր թանգարանում` հայրենիքին իր ստեղծագործություններից նվիրաբերելու մշտական պատրաստակամությամբ:
Խորհրդային տարիներից ի վեր (1950-ական թվականներից սկսած) արվեստագետը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի մեկնաբանությամբ` Ռ. Ժերանյանի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն է ու բազմազան: Խիստ ընդհանրական կերպով միայն կարելի է ուրվագծել նկարչի նախապատվությունները` իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմ: Նրա ինչպես գեղանկարչական, այնպես էլ գրաֆիկական ստեղծագործություններն արտահայտչական առումով վերին աստիճանի հագեցած են: Արվեստագետն ասես թափանցում է առարկաների, միջավայրի, զգացողությունների խորքը, մակերեսի միջով թափանցում էության մեջ:
ՀԱՊ-ում մայիսի 19-ին բացված Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 3-ը: Ներկայացված է արվեստագետի ստեղծագործական տարբեր ժամանակաշրջանների ու ոճերի 50 աշխատանք: Ընդգրկվել են նաև նկարչի` նախկինում ՀԱՊ-ին նվիրած 5 աշխատանքները:
Ցուցադրությունից հետո արվեստագետը պատկերասրահին կնվիրաբերի ևս 14 աշխատանք: