|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը հայտնեց, որ Համասյանը Հայաստան է գալիս իր խմբով` Սեմ Մինայի /բաս-կիթառ/, Արթուր Հնաթեքի /թմբկահար/ հետ:
«Համերգին կհնչեն Համասյանի ջազային գործերը` հին ու նոր: Ի դեպ, Համասյանն առաջին անգամ է ելույթ ունենալու օպերայի բեմում, և դա նրա երազանքն էր»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ Համասյանին կենդանի հնչողությամբ լսելու պահանջարկը գնալով ավելանում է:
Համերգի տոմսերն արդեն վաճառքում են` 5000-20 000 դրամ արժողությամբ: