Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը, որը կանխատեսում է Անկարայի ազդեցության գոտու ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավ, ծիծաղելի է թվում, թուրքական կողմը պետք է հրաժարվի Ռուսաստանի տարածքի հետ կապված երազանքներից. նշել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը:
Ավելի վաղ թուրքական TGRT հեռուստաալիքի եթերում ցույց էր տրվել քարտեզ, որն արտացոլում է ամերիկյան Stratfor-ի կանխատեսումները Թուրքիայի ազդեցության ընդլայնման վերաբերյալ: Ենթադրվում է, որ մինչև 2050 թվականը այն կներառի Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կովկասի, նախկին ԽՍՀՄ մի շարք տարածքներ, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջաններ` ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:
«Ամեն ինչ շատ ծիծաղելի է թվում և հիշեցնում է գիտաֆանտաստիկ ժանրի մի բան: Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ հրաժարվել Ռուսաստանի տարածքի մասին երազանքներից, այլապես դրանք կարող է կոտրվել այդքան մեծ ախորժակների պատճառով», - ասել է Գեմպելը ՌԻԱ «Նովոստի»-ին:
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվորեն հետևում էր Ղրիմին, երբ Ուկրաինայի կազմում էր` ակտիվ քարոզչական և ֆինանսական գործունեություն ծավալելով թերակղզում:
«Հիմա Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է: Ռուսաստանը Ուկրաինա չէ, և կուլիսային խաղերը չեն աշխատի»,- ասել է Գեմպելը: