|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր Կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց տեխնիկական բնույթ ունեցող մի որոշում, ըստ որի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ «փորձաքննության» բառից առաջ լրացվում է հրդեհապայթունավտանգավորության և հրդեհային անվտանգության բառերով:
Փոփոխությունը ենթադրում է, որ գազալցակայաններում և բենզալցակայաններում հրդեհային անվտանգության փորձաքննություն պետք է կատարվի, ապա թույլատրվի կոնկրետ տարածքում դրանց բացումը: Վարչապետը հետարքրքվեց, թե ինչ է նշանակում հրդեհապայթունավտանգավորության և հրդեհային անվտանգության փորձաքննություն:
Նախարարը նշեց, որ հիմնականում փորձաքննություն են անցկացնում գազալցակայաններում ու բենզալցակայաններում, պայթունավտանգ օբյեկտներում միանգամից գնում են, տեղում նայում ու տալիս եզրակացություն: Նրա խոսքը մտահոգություն առաջացրեց Հովիկ Աբրահամյան «Այս հարցերի վերաբերյալ չափորոշիչները պետք է վերանայվեն: Ես մտահոգություն ունեմ, բայց պիտի քննարկենք, որ ես հասկանամ` ինչ է:Ուշադիր պետք է լինել, որ այդ փորձաքննությունը լրացուցիչ դժվարություններ չստեղծի գործարարների համար »,- ասաց վարչապետը: