Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր հաստատման ենթակա որոշման նախագծեր, մասնավորապես` նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրենքի մեջ մտցնել «մայրական նպաստ» հասկացությունը, որը հնարավորություն կտա 30 հազար մայրերի ստանալու այդ նպաստը, ՀՀ վարչապետը խիստ տոնով ուղղեց նախարարին. «Չաշխատող մայրերին: Դե այդպես էլ ասեք, որ մարդիկ հասկանան: Ընդհանրապես, իմ գործընկերներին խնդրում եմ, որ օրենքները նորմալ ներկայացնեն: Մարդիկ լսում են, չեն հասկանում` ինչի մասին է խոսքը: Ալարում ե՞ք` գաք, մարդկանց նորմալ բացատրեք: Եվ ես առաջարկում եմ, որ Դուք էլ իջնեք լրագրողների մոտ արդարադատության նախարարի հետ միասին և բացատրեք օրենքի նախագծերը»:
Նշենք, որ արդարադատության նախարարի մամուլի ասուլիսը չկայացավ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ լրագրողների համառ հարցերին չպատասխանելու պատճառով: Լրագրողները որոշել էին նույն ձևով տապալել նաև Արտեմ Ասատրյանի ասուլիսը: Նա, ենթադրելով դա, հրաժարվել էր մամուլի ասուլիս տալուց: