կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 14:20
Քաղաքական

Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արմա՛ն, չեմ հասկանում, ալարում ե՞ք խոսել. Հովիկ Աբրահամյան

Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արմա՛ն, չեմ հասկանում, ալարում ե՞ք խոսել.  Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության որոշմամբ՝ Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող՝ 169.700 դրամ սկզբնական արժեքով 3910.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրաբերվեն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս անգամ էլ դիտողություն արեց Արման Սահակյանին` ասելով, որ այնպես պետք է ներկայացնել նախագիծը, որ լսողներն ամեն ինչ հասկանան: Նշենք, որ վարչապետը նախկինում ևս մի քանի անգամ ակնարկել է Արման Սահակյանին, որ որոշման նախագծերը հարկավոր է հասկանալի ներկայացնել:

«Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը: Դե ասա, ծրագրի մասին խոսի, հիմա մարդկանց մտքներով ի՞նչ պետք է անցնի, որ ինչի՞ համար են վաճառում: Բացատրեք, որ խնդիր է դրված նախագահի կողմից, որ այդ հարցը լուծվի: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արմա\'ն, ես չեմ հասկանում էլի, ալարում ե՞ք խոսել»,- նեղսրտեց Հովիկ Աբրահամյանը:

Արման Սահակյանից հետո զեկուցում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շատ հասկանալի բացատրեց որոշման նախագիծը: Վարչապետը կրկին հիշեց նախորդ զեկուցող Արման Սահակյանին: «Բա ինչո՞ւ պարոն Սահակյանն այդպես չի զեկուցում»,- ակնարկեց նա: