Փոխարժեքներ
24 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների համար կալանավորված Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը վերանայելու` փաստաբանի միջնորդությունը մերժվել է: Yerkir.am-ի հետ զրույցում Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ մի քանի օր առաջ է ստացել միջնորդությունը մերժելու մասին որոշումը, որն էլ հենց այսօր բողոքարկել է վերադաս դատախազին:
«Հիմնավոր ներկայացրել եմ, որ առաջադրված մեղադրանքը սխալ է, սխալ է որակված արարքը»,- ասաց Ե. Սարգսյանը: Բացի վերադաս դատախազին բողոքարկելուց, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու վերաբերյալ նա նոր միջնորդություն է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Այնինչ` պաշտպանը համաձայն չէ մեղադրանքի հետ: Նա պնդում է, որ եթե անձը սպանության փորձ կատարած լիներ, ապա չէր կրակի գոտկատեղից ներքև: