Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին, վերջապես, հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը:
Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում քննիչի միջնորդությունից:
Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են, և 2 էջ, վերջապես ՝ դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, «պատճառաբանություն» դա անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:
Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:
Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի նիկոլը ծախում է Հայրենիքը»:
Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:
Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:
Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկ նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:
Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ:
Տիգրան Աթանեսյան
Փաստաբան