|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս գիշեր` ժամը 00.10-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ագրարային համալսարանի 5-րդ կուրսի ուսանող` 1988 թ. ծնված Վարդան Ավագյանը ՎԱԶ 21010 մակնիշի 23 OO 423 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել եւ սահելով մխրճվել Արշակունյաց 312/1 հասցեում գտնվող «Էրզրում 97» ավտոտեխսպասարկման կետ: Նա եւ ուղեւորը` 1983 թ. ծնված Համլետ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության ՔԳՎ ՃՏՀ ավագ քննիչ Արտաշես Վանյանը, ում հանձնարարականով մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Տեսանյութը դիտել այստեղ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի